«Սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան»․ Գալուզին
![]() Ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ. նրանք տարածաշրջան խաղաղություն ու կայունություն են բերել։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր 6 խաղաղապահների կյանքի գնով, հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ 2023թ․ սեպտեմբերի 20-ին բառացիորեն մեկ օրում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, և բանակցություններ սկսվեցին ԼՂ հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Մեր խաղաղապահներն ապաստան տրամադրեցին բնակիչներին, մարդասիրական օգնություն ցուցաբերեցին։ Հարկ է նշել, որ սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան։ ՀՀ իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում։ Ընդ որում, Երևանն այդ մասին մեզ չի տեղեկացրել։ Այդ ժամանակ չի քննարկվել նաև տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը։ Անշուշտ, Հայաստանի ղեկավարության այս որոշումը Ղարաբաղի վերաբերյալ արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն ստորագրվեց 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Որոշումն ուղղակիորեն ազդեց նաև խաղաղապահ գործունեության վրա»,- ասել է նա։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
