«Սև օր՝ վրացական ժողովրդավարության համար»․ ԱՄՆ սենատ
1982
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 11:00
![]() Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը «սև օր է դարձել վրացական ժողովրդավարության համար»։ Այս մասին ասվում է ԱՄՆ 11 սենատորների տարածած հայտարարության մեջ։ «Սև օր՝ վրացական ժողովրդավարության համար։ Մենք խորապես հիասթափված ենք, որ ռուսական օրինակով Վրաստանի խորհրդարանն ընդունեց այդ օրենքը։ Այս քվեարկությունն անցկացվել է հարյուր հազարավոր վրացիների կամքի խախտմամբ, որոնք շարունակում են բողոքի ակցիաներն օրենսդրության դեմ, որը ոչ միայն սահմանափակում է խոսքի ազատությունը, այլև խոչընդոտում է Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Սենատորները կարծում են, որ օրենքի ընդունումը «հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վնաս կհասցնի ԵՄ անդամակցության ձգտումներին»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
