Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը»․ Գալուզին

588
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 10:30
«Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը»․ Գալուզին

Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հենց դրանով է զբաղվում 2021թ․ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ 3 երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, զգալի հաջողություններ են գրանցվել։ 2023թ․ հունիսին 12-րդ նիստում համաձայնեցվել է ընդհանուր ըմբռնումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ Մենք գործնականում ձեռք ենք բերել համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածություն, սակայն գործընթացը դադարեցվել է՝ ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշել է սառեցնել եռակողմ փոխգործակցությունը։ Անհրաժեշտ ենք համարում խմբի լիարժեք աշխատանքի վերականգնումը՝ ոչ միայն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, այլև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- ասել է նա։