«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերածվել է արևմտյան կիսապատերազմական գործողության»․ Գալուզին
![]() Ցավոք, մեր մտահոգությունները հաստատվել են: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն փաստացի վերածվել է արևմտյան կիսապատերազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով։ Արդեն առնվազն երկու անգամ ավելացել է առաքելության աշխատակիցների թիվը, նոր հենակետեր են բացվել։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվեց ԵՄ ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որը ենթադրում է գործողությունների ազատություն հայկական տարածքում։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում՝ զբաղվելով հակառուսական քարոզչությամբ, որպես «Հայաստանի անվտանգության և բարգավաճման աղբյուր»՝ Եվրոմիության մասին հայկական հանրությունում կեղծ պատկերացումների սերմանմամբ։ Եթե խոսենք տարածաշրջանային երկարաժամկետ անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման խնդիրների մասին, ապա դրանց բոլորովին չեն համապատասխանում արևմտականների ծրագրերը՝ կապված տարածաշրջանի ռազմականացման և այնտեղ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնման հետ։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը, առկա խնդիրների հավաքական պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»,- ասել է նա։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
