Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում»․ Բորտնիկով

519
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 09:36
«Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում»․ Բորտնիկով

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը Պետդումայում հայտնել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, հաղորդում է ТАСС-ը։

Նա հայտնել է, որ ԱԴԾ-ում ստեղծվել է սահմանապահ վարչություն, որն իրավասու կլինի՝ ապահովելու ՀՀ սահմանային անվտանգությունն իրանական և թուրքական հատվածներում։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումից հետո հայկական կողմը հանդես է եկել խնդրանքով, որպեսզի ռուսական ժամանակավոր օպերատիվ խմբերը դուրս բերվեն հայ-ադրբեջանական շփման գծից։

«Միևնույն ժամանակ, հայկական կողմը խնդրել է փակել ռուսական սահմանապահ ուժերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերահսկվող սահմանային անցակետը, ինչը կանենք մոտ ժամանակներս»,- ասել է Բորտնիկովը։