ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածուն հանդես է եկել հայտարարությամբ
![]() ՌԴ պաշտպանության նախարարի թեկնածու Անդրեյ Բելոուսովը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ կարճ ելույթի ժամանակ Բելոուսովը խոստացել է լուծել պատերազմի մասնակիցների նպաստների և բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները: «Կարծում եմ՝ խառնաշփոթ է ստեղծվում, երբ հատուկ ռազմական գործողությունների մասնակիցները, որոնք արձակուրդ են մեկնում, դուրս են գալիս քաղաքացիական բժշկական հաստատություններից և ուղարկվում են ծանրաբեռնված հոսպիտալներ։ Այդ հարցը պետք է լուծել։ Այլ խնդիր է ավելորդ բյուրոկրատիան և թղթաբանությունը՝ կապված զինծառայողների արտոնությունների հաստատման հետ։ Անհրաժեշտ է աշխատել պատերազմում մարտնչողներին բնակարան հատկացնելու ուղղությամբ»,- ասել է Բելոուսովը։ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Բելոուսովին համարում է պաշտպանության նախարարի լավ թեկնածու, քանի որ նա «քաղաքացիական անձ է, այլ ոչ թե զինվորական»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
