Միրզոյանը և Բայրամովը հանդես են եկել հայտարարությամբ
![]() Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ ջանքերով սահմանազատման շրջանակում ականազերծել են համապատասխան հատվածները, հստակեցրել աշխարհագրական կոորդինատները։ Այս մասին այսօր Ալմաթիում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ գրեթե ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը։ Բայրամովը հիշեցրել է նաև, որ Բեռլինում կայացած հանդիպումից հետո կողմերը կարծիքներ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ: Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը հակված է խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նա նշել է բանակցային գործընթացում կառուցողական ներգրավվածությունը։ «Ավելին, մենք կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, մենք կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում՝ այն ըմբռնումով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասել է Միրզոյանը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
