Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ
Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36