ԱՄՆ-ն պայման է առաջադրել Վրաստանին
2373
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 09:54
![]() ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում հետաքննել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Խորապես մտահոգված ենք օրինագծի դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ իրականացվող գործողություններով։ Մենք տեղյակ ենք հասարակական ներկայացուցիչների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերի աճի մասին։ Մենք դատապարտում ենք դա և կոչ անում անհապաղ լիարժեք հետաքննություն անցկացնել։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Վրաստանի հետ փոխգործակցությունը, սակայն Վրաստանի կառավարությունը դրա համար պետք է փոխի կուրսը»,- ասել է Միլերը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
