Սպիտակ տունը մեկնաբանել է Զելենսկու դեմ մահափորձի մասին տեղեկությունը
Վաշինգթոնը մտահոգված է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձի մասին տեղեկություններով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Ուկրաինայի պետական պահպանության վարչության երկու գնդապետերի ձերբակալության մասին։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալներն աշխատում էին ՌԴ ԱԴԾ-ի համար և բացի Զելենսկու դեմ մահափորձից, ծրագրում էին մահափորձ իրականացնել Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի դեմ։ Քարին Ժան-Պիեռի խոսքով՝ ԱՄՆ-ն ծանոթ է այդ տեղեկությանը։ «Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունը։ Իհարկե, դա մտահոգություն է առաջացնում։ Եվ, անշուշտ, մենք ուրախ ենք, որ հնարավոր մահափորձը խափանվել է»,- ասել է նա։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18