Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին
![]() Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երդմնակալության կապակցությամբ, հայտնում է հյուսիսկորեական պետական գործակալությունը։ Կիմ Չեն Ընը հեռագիր է հղել և հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի բարօրություն ռուս ժողովրդի: Նամակը Պուտինին կփոխանցեն Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով։ Որոշ երկրների քաղաքական գործիչներ հրաժարվել են ներկա գտնվել երդմնակալության արարողությանը։ Մասնավորապես, երդմնակալությունից առաջ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր ներկայացուցիչը չի մասնակցի արարողությանը։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ-ն և Կանադան։ Միջոցառմանը ներկա չէր ԵՄ դեսպանը։ Սակայն երդմնակալության արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, Հունգարիայի դեսպան Նորբեր Կոնկոյը և Սլովակիայի դեսպան Լյուբոմիր Ռեգակը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
