Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին
333
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 18:06
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կբացեն Արաքս գետի ամբարտակը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի ջրային ռեգիոնալ ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեին։ Ղաֆարզադեի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագիծը՝ Maiden Tower ամբարտակի կառուցումն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Արազ գետի հոսանքով 196 կիլոմետր ներքևում իրականացվող այս նախագիծը ներառում է 1,6 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ Խուդաֆարի ջրամբարի կառուցումը։ Նախագիծն ամբողջությամբ մշակվել և իրականացվել է իրանցի ինժեներների կողմից»,- ասել է գլխավոր տնօրենը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36