Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել՝ մայիսի 7-ին կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության կայքը։ «Համաձայն «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասին» Դաշնային սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի՝ ՌԴ կառավարության կողմից լիազորությունները վայր դնելու մասին որոշումը ձևակերպվում է կառավարության կարգադրությամբ՝ ՌԴ նախագահի՝ պաշտոնապես լիազորությունները ստանձնելու օրը»,- ասվում է հրամանագրում։ Լիազորությունները վայր դնելուց հետո կառավարությունը՝ նախագահի հանձնարարությամբ, շարունակում է կատարել պարտականությունները, մինչև նոր կառավարության ձևավորումը: Դա որոշում է երկրի Հիմնական օրենքի 117-րդ հոդվածը: Սպասվում է, որ արդեն մայիսի 10-ին Պետդուման նիստ կանցկացնի՝ կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը հաստատելու համար։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18