«Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ»․ Յուլյա Նավալնայա
![]() Ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլյան, Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը տեսաուղերձ է հղել։ Նավալնայան հիշեցրել է՝ ինչով են առանձնացել Պուտինի պաշտոնավարման տարիները, ինչպես նաև այն խոստումները, որոնք նա տվել է ռուսաստանցիներին և չի կատարել։ Մասնավորապես, նրա խոսքով, Պուտինի չորրորդ ժամկետը նշանավորվել է Ուկրաինա ներխուժմամբ։ «Անձամբ ինձ համար Պուտինի կառավարման վերջին տարիներն այն տարիներն են, երբ իմ ամուսնուն՝ ազնիվ և խիզախ մարդու, իսկական հայրենասերի, հետապնդում էին, թունավորում քիմիական զենքով, դատում, 3 տարի խոշտանգում բանտում, որից հետո նրան սպանեցին։ Եվ դա արեց Պուտինը։ Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ։ Արդեն 25 տարի։ Նրա յուրաքանչյուր ժամկետի հետ ամեն ինչ դեպի վատն է գնում։ Եվ սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչ տեղի կունենա, քանի դեռ Պուտինը մնում է իշխանության ղեկին»,- ասել է Նավալնայան։ Ուղերձի վերջում նա հայտարարել է, որ պետք է այնպես անել, որ «աշխարհում ոչ ոք չհավատա Պուտինին»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
