Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը

1737
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 11:00
ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը

Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ են առել Ռաֆահի անցակետը։ Այս մասին հայտնել են իսրայելական բանակի՝ ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչները, գրում է Jerusalem Post-ը։

Իսրայելական մեկ այլ ստորաբաժանում անցած գիշեր փակել է դեպի այդ անցակետ տանող Սալահ ադ-Դին մայրուղին, հաղորդում է The Times of Israel-ը:

Զինվորականները նաև հայտնել են, որ գիշերային գործողության ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի երկու տասնյակ գրոհայիններ, հայտնաբերվել են 3 նոր թունելներ, ինչպես նաև խոցվել է պայթուցիկով մեքենա, որը փորձում էր հարձակվել իսրայելական տանկի վրա: Նշվում է, որ զինվորականները մաքրում են վերահսկվող տարածքը և պատրաստվում նոր գործողությունների։