Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ

358
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 09:36
ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ

Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։

Ավակովը, որը ծնվել է Բաքվում 1964թ., որոնվում է քրեական հոդվածով, սակայն չի նշվում՝ կոնկրետ որ հոդվածի մասին է խոսքը։

Հետախուզում է հայտարարվել նաև Ուկրաինայի ինֆորմացիոն քաղաքականության նախկին նախարար Յուրի Ստեցի նկատմամբ, որը պաշտոնավարել է 2014-2019 թթ․։ Նրա նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, հոդվածը չի նշվում։