Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Փորձում են իրենց սև գործն անել»․ Բագրատ Սրբազան

89
Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ., 10:18
«Փորձում են իրենց սև գործն անել»․ Բագրատ Սրբազան

Ինչպես հայտնել էինք, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է, որտեղ բերման են ենթարկվել ճանապարհը փակած ավելի քան 30 կիրանցի տղամարդիկ: Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանական ուժերը ճանապարհներն ամբողջությամբ շրջափակել են․ «Ճանապարհը փակ է Բաղանիսի կողմից, Սարի գյուղի կողմից, այսինքն՝ ամբողջությամբ շրջափակել են, ո՞ւմ են շրջափակել, ինչո՞ւ են շրջափակել։ Փորձելու են բռնի ուժ կիրառելով իրենց ականազերծման սև գործն անել։ Փաստացի ՀՀ իշխանությունները սեփական պետության և սեփական ժողովրդի դեմ անցել են լայնածավալ ահաբեկության և հանցանք են գործում սեփական հայրենիքի և սեփական տան ճանապարհին կանգնած մարդկանց նկատմամբ, ինչը ոչ միայն անընդունել է, այլև դատապարտելի»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ վստահեցնելով, որ սրանով չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ ետ պահել պայքարից:
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել:

«Փորձում են իրենց սև գործն անել»․ Բագրատ Սրբազան