Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են». ԱԽ քարտուղար

177
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 23:24
«Ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են». ԱԽ քարտուղար

Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալած Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե սահմանազատման գործընթացը հաջող է անցել, ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ ՀՀ ենթակայության տակ գտնվող տարածքներ են հանձնվում, նա պատասխանեց. «Ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են: Լեգիտիմության հարց գոյություն ունի»:
Հարցին, թե ինչ է մնացել այս կողմում և այն կողմում, Գրիգորյանը հայտնեց, որ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, մնացել է Հայաստանի տարածքում և սահմանի գիծը հնարավորինս հեռու է անցնում: