Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանին իրավունք չի վերապահվել` Արցախի հարցերով զբաղվելու». Վիտալի Բալասանյան

201
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 20:30
«Նիկոլ Փաշինյանին իրավունք չի վերապահվել` Արցախի հարցերով զբաղվելու». Վիտալի Բալասանյան

2018 թվականից այս կողմ եթե խրոնոլոգիա անեք, կհասկանաք, թե Արցախը հանձնողներն ովքե՛ր են։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Հետ տվեք իմ հարցազրույցները 2018 թվականի, և բոլորդ համոզված կլինեք՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում, որ Արցախը և Հայաստանը ընկել են այսպիսի ծանր կացության մեջ։ Արցախի հանձնումը հանցագործություն է եղել»,- ասաց Բալասանյանը։

Անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությանը, նա նշեց. «Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել։ Նա Արցախի վարչապետը չի եղել։ Նրան իրավունք չի վերապահվել, որպեսզի Արցախի հարցերով ինքն զբաղվի»,- շեշտեց Բալասանյանը։ Նշենք, որ Բալասանյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

«Նիկոլ Փաշինյանին իրավունք չի վերապահվել` Արցախի հարցերով զբաղվելու». Վիտալի Բալասանյան