Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.

«Իշխան Գևորգյանին ու իր ընկերներին ձերբակալելը մի բան է ցույց տալիս». Քրիստինե Վարդանյան

240
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 04:24
«Իշխան Գևորգյանին ու իր ընկերներին ձերբակալելը մի բան է ցույց տալիս». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ազատազեն»-ի Իշխան Գևորգյանին ու իր ընկերներին ակցիայի նախապատրաստվելու համար 72 ժամ ձերբակալելու ապօրինի որոշումը մի պարզ բան է ցույց տալիս, որը մեզնից շատերը չեն «ուզում» տեսնել.
Փաշինյանի խնդիրը «նախկինները» չեն, «ռուսամետներ», «արևմտամետները», «չկռվածները», «կռվածները» չեն, ոնց ըստ նպատակահարմարության քարոզում են իշխանական պրոպագանդիստները ու տարածում մեր հասարակության մեջ:
Փաշինյանի խնդիրը բոլոր նրանք են, ովքեր «համարձակվում» են խոսել կամ դուրս գալ իր դեմ՝ բոլորը, անկախ որևէ խմբի պատկանելիությունից:
Ճիշտ այնպես, ինչպես Ալիևի համար որևէ կոնկրետ խմբին պատկանող հայ չէ խնդիր, այլ հայ մարդու գյությունն ընդհանրապես»։