Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ինձ մի թողեք». Բագրատ Սրբազան

234
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 21:30
«Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ինձ մի թողեք». Բագրատ Սրբազան

«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա, գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները: Բայց գիտենք, թե մեր դիմաց ով է կանգնած, անհաղթահարելի չեն իրենք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

Նա խոստացավ պայքարը տանել մինչև ցանկալի հանգրվան.

«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում, կարևոր չէ։ Հետևաբար մեր պայքարը պետք է լինի առաջ և ոչ թե՝ հետ։ 30 տարի և ավելի անընդհատ խոսել ենք ճշմարտության ու արժեքների մասին, Տիրոջ ներկայության, հավատքի ու հաղթանակի մասին։ Հիմա, եթե այդ բոլորը մեզ համար պետք է դառնա պարզ տեսություն, ինչ արժեքով ենք ապրելու...

...Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ինձ մի թողեք»,- ասաց նա։