Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Այսօր Գառնիկ Դանիելյանը և շարժման մասնակիցներից մի քանիսը կգնան Կիրանց». Բագրատ Սրբազան

204
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 22:36
«Այսօր Գառնիկ Դանիելյանը և շարժման մասնակիցներից մի քանիսը կգնան Կիրանց». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ նաև Կիրանցում շարունակվող պայքարին. «Մեր Կիրանցի ժողովուրդը փողոցներում է, ճանապարհ են փակել փոքրով ու մեծով, և պետք է խնդրեմ, որ Գառնիկ Դանիելյանը մի փոքրիկ պատվիրակությամբ մեկնի Կիրանց, որպեսզի գյուղի բնակիչները չմտածեն, որ իրենք լքված են: Որքան էլ հիմնական խնդիրը Երևանում է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ներկա լինել նաև հենց տեղում՝ Կիրանցում»։