Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ.

Արմեն Գրիգորյանը հերքեց, թե խնդրել են ՌԴ-ին` շարունակել հսկել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները

159
Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 23:54
Արմեն Գրիգորյանը հերքեց, թե խնդրել են ՌԴ-ին` շարունակել հսկել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հերքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, որ հայկական կողմը խնդրել է ռուսական կողմին, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահները շարունակեն իրականացնել ծառայություն:
«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք, որ օդանավակայանում, Սիսիանում և Գորիսում գտնվող ռուսական բազաները և սահմանային 17 կետերը դուրս գան, իրենք ընդնունել են և հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ դուրս գան: Մենք ասել ենք, որ դա պայմանագրային է և մենք դա չենք քննարկում: Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել, պատմում եմ այն, ինչ տեղի է ունեցել, թողնելով մնացածը հանրության դատին»,- ասաց նա: