Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

ԵԽ-ում կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից

653
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 14:54
ԵԽ-ում կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից

Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի և ուժայինների կողմից բռնության կիրառումից հետո Եվրոխորհրդարանը պետք է Վրաստանին զրկի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից։ Նման կոչով հանդես է եկել եվրոպատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը, գրում է Европейская правда-ն։

Նա հայտարարել է, որ Վրաստանում ցուցարարների դեմ բռնությունները պետք է հետևանքներ ունենան։

Նշենք, որ գիշերը վրացի հատուկջոկատայինները փորձել են բռնի ուժով ցրել ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։