Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

666
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 13:06
Քադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդին՝ 16-ամյա Ադամը, նշանակվել է Վլադիմիր Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող։ Այս մասին հայտնել է Ռամզան Քադիրովը՝ Telegram-ի իր ալիքում։

Նա նշել է, որ Ադամը «ծանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը և գերազանց կկատարի իր պարտականությունները»։