Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո զանգել է Ալիևին
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել վերջերս արված հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են որպես սահմանների հաստատման հիմք օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը՝ նշելով դրա կարևորությունը երկու երկրների միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն կնքելու համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։ Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ Նա նաև նշել է Վաշինգթոնի ձգտումը՝ համագործակցելու էներգետիկայի, կլիմայի և կապի ոլորտներում։ Բացի այդ, Բլինքենը կրկին դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով պահպանել մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններն ու ազատ արձակել առանց հիմքերի ձերբակալված անձանց։ Հիշեցնենք, որ Բլինքենն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
