Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Իսկ հայրենիքը ո՞րն է». Նիկոլ Փաշինյան

108
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 19:54
«Իսկ հայրենիքը ո՞րն է». Նիկոլ Փաշինյան

Պետական և ոչ պետական գիտակցությունների սահման կա։ Մենք հիմա նոր ենք պետական գիտակցություն մտնում, որովհետև մենք ոչ պետական գիտակցության մեջ ենք եղել, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համախոհների հետ հանդիպման ժամանակ։

«Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել։ Մեր պարագայում շատ կոնկրետ պատասխանի կարիք ունի հետևյալ հարցը՝ իսկ հայրենիքը որն է, որովհետև մենք մեր ենթագիտակցության և գիտակցության մեջ ունենք մի քանի ընկալում հայրենիքի մասին։

Եվ հայրենիքը պետություն է հայեցակարգը դրա համար է, որ երբ որ մենք հայրենիք ասենք՝ կենտրոնանք այ էս գիտակցության վրա»,- ասել է վարչապետը և կրկին ցույց տվել ՀՀ քարտեզի մանրակերտը: