««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է` որպես մզկիթ». Արցախ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է կեղծել հայկական բնակավայրերի պատմությունը և յուրացնել ու ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Այս գործելաոճը հանդիսանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ «Գուգլի» տեղորոշման քարտեզներում գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ բանակավայրում երբեք մզկիթ չի եղել։ Այս քաղաքականությամբ ո՛չ միայն խեղաթյուրվում է եկեղեցու իսկությունը, այլ նաև գյուղի հայկական ինքնությունը։ Նման քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00