Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
![]() Ամերիկյան օգնությունն Ուկրաինա կհասնի առաջիկա ժամերին։ Ջո Բայդենը ստորագրել է Կիևին բազմամիլիարդանոց փոխառություն տրամադրելու մասին օրենքը, որը նախատեսված է ռազմաճակատում իրավիճակը կայունացնելու համար։ Բայդենը ստորագրել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին 95 միլիարդ դոլարի ռազմական օգնության մասին օրինագիծը: Ուկրաինայի գումարը կազմում է 61 միլիարդ դոլար։ Բայդենի խոսքով՝ օգնությունն Ուկրաինա կուղարկվի արդեն մի քանի ժամից։ «Դա հրատապ է Ուկրաինայի համար, որը բախվում է Ռուսաստանի կողմից անդադար ռմբակոծությունների։ Այս կարևորագույն օրենքը մեր երկիրն ու աշխարհն ավելի անվտանգ կդարձնի, քանի որ մենք աջակցում ենք մեր ընկերներին, ովքեր պաշտպանվում են ահաբեկիչներից, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, և բռնակալներից, ինչպիսին Պուտինն է»,- ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Սենատը հաստատել էր Կիևին տրամադրվող օգնության փաթեթը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
