«Կցանկանայի Ալեն Սիմոնյանին հարցնել՝ ո՞ւմ անունից է նման սյուժեներ ներկայացնում»․ Մատվիենկո
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է նախապատրաստել և հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Ելույթ ունենալով ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է, որ «խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հարցը և մերձավորարևելյան հակամարտությունը»։ Նա նաև հաստատել է, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Կցանկանայի Հայաստանի խորհրդարանի նախագահին հարցնել՝ ո՞ւմ անունից է նման սյուժեներ հնչեցնում։ Հաստատ՝ ոչ հայ ժողովրդի անունից, ում հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը։ Մենք չենք կարող անուշադրության մատնել նման ռուսատյաց ելույթները։ Ես գրավոր հարցում կուղարկեմ Հայաստանի խորհրդարանին՝ պարզելու, թե ում անունից է նա հանդես եկել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ գնահատականը»,- ասել է Մատվիենկոն։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18