«ՀԱՊԿ-ն ամբողջ ծավալով պահպանում է ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Չնայած ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու Հայաստանի որոշմանը՝ կազմակերպությունն ամբողջ ծավալով պահպանում է Երևանի նկատմամբ իր պարտավորությունները։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի լքել կազմակերպությունը, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։ ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում Անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվության աճը, սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրը մեղմ դաշնակցություն է առաջարկում, որը ենթադրում է մասնակից երկրների ինքնիշխանության հարգանք և կոշտ կարգապահության բացակայություն։ Հայաստանն իսկապես սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, աշխատանքը կազմակերպության օրակարգի շուրջ շարունակվում է։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան։ Եթե հայկական ղեկավարությունը որոշի լքել կազմակերպությունը, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18