Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել

137
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ., 18:18
Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։

Հավաստիացումը գրասենյակից հայտնել են «Արմենպրես»-ին։