Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը

513
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ., 01:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը

Ադրբեջանը սեփական ռեսուրսներն ունի՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նա հիշեցրել է, որ ներկայում Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, խաղաղապահների ներկայության կամ դուրսբերման հարցը միակողմանի կարգով չի լուծվում: Մեծ մասամբ Լեռնային Ղարաբաղում կայունությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից, հավելել է Տասմագամբետովը: