ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու «ընդհանուր նպատակի շուրջ»
![]() ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հարվածների, ինչպես նաև Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքի վրա հրեական պետության կողմից ծրագրված ցամաքային գործողության վերաբերյալ: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, իսրայելական կողմը ներկայացրել են ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին: Նրանք քննարկել են «Իրանի հարձակումը և Իսրայելի պաշտպանությունն ավելի ամրապնդելուն ուղղված հավաքական ջանքերը»։ Սալիվանը նաև տեղեկացրել է Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։ Բացի այդ, ընդլայնված կազմով խորհրդակցություններ են անցկացվել Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու ընդհանուր նպատակի շուրջ»,- նշվում է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները «անհանգստություն է հայտնել Ռաֆահում գործողությունների տարբեր սցենարների վերաբերյալ, և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնել են հաշվի առնել այդ նկատառումները և լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել փորձագիտական մակարդակով»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
