Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված»․ Ժուրավլյով

633
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 13:18
«ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված»․ Ժուրավլյով

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, խաղաղապահները կարևոր դերակատարում են ունեցել արյունահեղության կանխարգելման գործում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):

«Խաղաղ բնակչությանն օգնել են և՛ տարհանման, և՛ բուժման, և՛ ջրով ու պարենով ապահովման հարցերում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն»,- ասել է Ժուրավլյովը։