Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

«Սատարում եմ Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության ավելացմանը»․ Բայդեն

1554
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 09:54
«Սատարում եմ Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության ավելացմանը»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սատարում է Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնության, ինչպես նաև Գազայի հատվածում բնակիչներին մարդասիրական օգնության ավելացմանը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ պալատը շաբաթ երեկոյան ֆինանսավորման փաթեթների հարցով քվեարկություն կանցկացնի, հաղորդում է VOA-ն։

Ջոնսոնը մի քանի շաբաթ երկմտում էր այդ քվեարկության անհրաժեշտության շուրջ, մինչդեռ պահպանողական որոշ օրենսդիրներ դեմ էին արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը և սպառնում էին հեռացնել նրան խոսնակի պաշտոնից, եթե քվեարկություն անցկացվի։

«Իսրայելը բախվում է Իրանի կողմից աննախադեպ հարձակումների, իսկ Ուկրաինան՝ Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծությունների, որոնք կտրուկ ավելացել են վերջին մեկ ամսում։

Պալատը պետք է ընդունի փաթեթն այս շաբաթ, իսկ Սենատը պետք է հետևի այդ օրինակին»,- հայտարարել է Բայդենը։