Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

«Սամվելին տեղափոխող մեքենան ուղեկցել են ընդդիմադիր պատգամավորներ և ավագանու անդամներ»․ Ռուբեն Մելիքյան

211
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 10:48
«Սամվելին տեղափոխող մեքենան ուղեկցել են ընդդիմադիր պատգամավորներ և ավագանու անդամներ»․ Ռուբեն Մելիքյան

Քաղաքացիական կարծիք հայտնելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանը, ով նաև դիմակավորված անձանց կողմից ՁՊՎ տեղափոխման ճանապարհին խոշտանգվել էր, փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրեն համեմատաբար լավ է զգում, նրա հոգեբանական վիճակի վերականգնմանն օգնում է հանրայի լայն աջակցությունը։ Այսօր Վարդանյանին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին ՔԿ։ Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու Երևանի ավագանու անդամներն ուղեկցել են Սամվելին տեղափոխող մեքենան՝ վստահ լինելու համար, որ այս անգամ ևս ոստիկանները բնական կարիքները հոգալու համար Սամվելին միայնակ չեն թողնի և նա կրկին չի խոշտանգվի։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան