ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
2272
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 09:48
![]() Առաջիկա օրերին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Իսրայելի վրա հարձակման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այս նոր պատժամիջոցները և այլ միջոցներ կշարունակեն մշտական ճնշում գործադրել՝ ուղղված Իրանի ռազմական ներուժի զսպմանը և նվազեցմանը։ Սահմանափակումները կվերաբերեն Իրանի անօդաչու և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի պաշտպանության նախարարությանը: Վաշինգթոնն ակնկալում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները նույնպես սեփական պատժամիջոցներ կկիրառեն Թեհրանի նկատմամբ»,- ասել է Սալիվանը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
