Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին

609
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 09:36
Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման արդյունքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, հաղորդում է վրացական Pirveli հեռուստաալիքը։

Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այդ հարցը կդիտարկվի Եվրոխորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում՝ ապրիլի 17-18-ը։ «Ես դիմել եմ Շառլ Միշելին և Էմանուել Մակրոնին՝ այստեղ տիրող իրավիճակի առնչությամբ։ Ապրիլի 17-ին կմեկնարկի Եվրոպական խորհրդի նիստը»,- ասել է Զուրաբիշվիլին։