Ինչո՞ւ իրանական հարձակման ժամանակ Իսրայելում զոհեր չեղան
![]() Իրանն ի սկզբանե նախատեսել էր, որ Իսրայելի վրա իր հարձակումը զգալի վնաս չպատճառի: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ների հետազոտական ինստիտուտի (MEMRI) ղեկավար Յիգալ Կարմոնը։ Հոդվածագիրը հիշեցնում է չորս տարի առաջ Իրաքում Այն ալ-Ասադ բազայի վրա հարձակումը, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը: Հարձակումը նպատակ ուներ հաշվեհարդար տեսնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ ամերիկացիների կողմից սպանության համար: Այս հարվածի մասին ամերիկացիները տեղեկություն են ստացել հարձակումից մեկ օր առաջ։ Իրանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ առաջիկա հարվածի մասին տեղեկատվությունը նախապես փոխանցվել է իրաքյան իշխանություններին: Այժմ, պնդում է MEMRI-ի ղեկավարը, նույնը տեղի է ունեցել Իսրայելում. երեք օրվա ընթացքում Իրանը հայտնել է մոտալուտ հարձակման մասին Հորդանանին, Իրաքին և Թուրքիային։ Նրանք տեղեկություններ են փոխանցել ամերիկացիներին, որոնք զգուշացրել են Իսրայելին։ «Երբ ՀԱՄԱՍ-ն է ռմբակոծում, զոհեր լինում են, երբ Իրանն է դա անում, չեն լինում»,- ասում է Կարմոնը: Ինչ վերաբերում է Իսրայելի հարավում երեխայի վիրավորման դեպքին, ապա դա եղել է կալանիչի բեկորների ընկնելու, այլ ոչ թե հրթիռի խոցման հետևանք։ Ավիաբազան թեթև վնասներ է կրել։ «Հնարավո՞ր է վեհության մոլորությունների ազդեցության տակ դա բացատրել իրանցիների թուլությամբ կամ ապուշությամբ։ Դա անելու համար պետք է շատ միամիտ լինել»,- նշում է հետազոտողը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
