Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Խայտառակություն՝ աշխարհի և ժողովրդավարության համար»․ Զելենսկի

590
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 15:30
«Խայտառակություն՝ աշխարհի և ժողովրդավարության համար»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի և ժողովրդավարության համար խայտառակություն է անվանել Իսրայելի և Ուկրաինայի համար օգնությունն առանձին փաթեթների բաժանելու՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի որոշումը։ Այս մասին Զելենսկին ասել է Public Broadcasting Service ծառայությանը տված հարցազրույցում։ Լրագրողը հիշեցրել է, որ Ջոնսոնն այս շաբաթ հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը կփորձի քվեարկել Իսրայելին օգնելու օգտին, բայց «անհասկանալի է մնում, թե արդյոք օգնության փաթեթում կներառվի Ուկրաինան»։ «Սա խոսում է այն մասին, որ դա անվտանգության հարց չէ, այլ մաքուր քաղաքականություն։ Եվ, անկեղծ ասած, սա խայտառակություն է աշխարհի և ժողովրդավարության համար և բոլոր նրանց, ովքեր խոսում են ժողովրդավարության մասին։ Եթե Կոնգրեսն այդ օգնությունը բաժանի իսրայելական և ուկրաինական օգնության, նշանակում է՝ ԱՄՆ-ում ընտրությունների հարց է»,- ասել է Զելենսկին։