Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Պետք է իմաստուն վարվել»․ Նեթանյահու

1624
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 11:54
«Պետք է իմաստուն վարվել»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հարձակմանը պատասխան գործողությունները չպետք է հիմնվեն էմոցիաների վրա։ Նրա խոսքը մեջբերում է Kan պետական ռադիոկայանը։ «Մենք Իրանին կպատասխանենք, բայց պետք է իմաստուն վարվել, այլ ոչ թե հիմնվել էմոցիաների վրա։ Նրանց պետք է սթրեսի ենթարկել, ինչպես նրանք մեզ հետ վարվեցին»,- ասել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ Իսրայելն իր պատասխանը կհամակարգի ԱՄՆ-ի հետ։