«ԵՄ-ն նախապես գիտեր Իսրայելին Իրանի պատասխան հարվածի մասին»․ Բորել
![]() Եվրոմիությունը նախապես իմացել է Իսրայելին Իրանի կողմից պատրաստվող պատասխան հարվածի մասին, ծանուցումը ԵՄ-ն ստացել է հարվածից մի քանի օր առաջ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մեզ նախազգուշացրել են հարվածից մի քանի օր առաջ»,-ասել է նա՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանի պատասխան հարվածը ԵՄ-ի համար անակնկալ էր: Նա չի հստակեցրել, թե որտեղից են ԵՄ իշխանությունները ստացել հարվածի նախապատրաստման մասին տեղեկությունը։ Բորելի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իրեն հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը հարվածել է բացառապես «ռազմական օբյեկտներին», և հասկացրել է, որ դա «վերահսկելի պատասխան» է։ Բորելը նշել է, որ եթե Թեհրանն իսկապես ցանկանար զգալի վնաս հասցնել, ապա Իսրայել չէր ուղարկի անօդաչուներ: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
