Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ «ռուսական օրենքի» ընդունման

611
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 15:00
Թբիլիսիում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ «ռուսական օրենքի» ընդունման

Վրաստանի խորհրդարանի դիմաց «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունմանը։ Նախաձեռնության ընդդիմախոսները հայտարարում են, որ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի արևմտամետ կուրսին և հանգեցնում է Ռուսաստանի հետ մերձեցմանը: «Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարը շարունակվում է։ Մի՛ մնա տանը, արի՛ փողոց»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները։