Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

#CENTCOM-ը հայտնել է՝ ինչպես է ԱՄՆ-ն օգնել Իսրայելին՝ Իրանի հարձակումը հետ մղելիս

1615
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 19:06
#CENTCOM-ը հայտնել է՝ ինչպես է ԱՄՆ-ն օգնել Իսրայելին՝ Իրանի հարձակումը հետ մղելիս

Ամերիկյան ուժերն Իրանի և Եմենի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ ոչնչացրել են ավելի քան 80 անօդաչու սարք և առնվազն 6 բալիստիկ հրթիռ։ Այս մասին X-ի իր միկրոբոլգում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Այդ թվում ներառված է բալիստիկ հրթիռը՝ արձակման կայանքի վրա, և 7 անօդաչու, որոնք ոչնչացվել են Եմենի այն շրջաններում, որոնք վերահսկվում են Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,- հայտնել են ամերիկացի զինվորականները:

CENTCOM-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իսրայելին՝ հետագայում ևս պաշտպանվել «Իրանի վտանգավոր գործողություններից»։