Երևան`   +29 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

ՌԴ ՊՆ-ի պարզաբանումը` երկնքում նկատված երևույթի մասին

351
Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ., 00:36
ՌԴ ՊՆ-ի պարզաբանումը` երկնքում նկատված երևույթի մասին

Համացանցի ռուսատսանյան տիրույթում օգտատերերը տեսանյութեր են տարածել երկնքում նկատված անհայտ երևույթի մասին։

Այս առնչությամբ պարզաբանում է տարածել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ իրականացվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում:

«ՌԴ Կապուստին Յար փորձադաշտից իրականացվել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: