Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

«Եթե կարծում եք` բան է փոխվել էտ ժամանակներից` ցավակցում եմ». Հայկ Հովյան

327
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 22:06
«Եթե կարծում եք` բան է փոխվել էտ ժամանակներից` ցավակցում եմ». Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ծառայության տարիներին (2004-2006) «ընթացակարգն» այսպես էր:
Վարորդները «դոսաֆը» ավարտած 18 տարեկան տղերքն էին, որ մի երկու անգամ ասֆալտի վրա բեռնատար էին քշել՝ քննության համար:
Զորքը լցնում էին «Սատկո»-ի կամ «Ուրալ»-ի կուզովը՝ ով ոնց տեղավորվեր ու 18 տարեկան տղեն ղեկին նստած քշում էր հայրենի անճամփայությամբ: Առաջ աստված... ով ոնց տեղ կհասներ:
Եթե կարծում եք՝ բան է փոխվել էտ ժամանակներից՝ ցավակցում եմ:
Եթե կարծում եք՝ առաջ ուրիշ կերպ էր՝ կրկին ցավակցում եմ»:

Աղբյուրը`   Հայկ Հովյան