Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Երևանում 28-ամյա տղան շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

170
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 17:36
Երևանում 28-ամյա տղան շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերվել է մահացածի մարմինը: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։