Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է մահացել

144
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 00:00
Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է մահացել

Զորավարժությունների ժամանակ հրազենից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել:

Նշենք, որ Ադրբեջանի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։
Զորավարժությունների ընթացքում հատուկջոկատայինները տարբեր հետախուզական առաքելություններ են իրականացրել պայմանական հակառակորդի տարածքի խորքում՝ լեռնային և ժայռոտ տեղանքներում, ինչպես նաև գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտներում։