Կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համատավուշյան հանդիպումը
![]() Տեղի է ունեցլ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համատավուշյան հանդիպումը Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Գնդապետ Միհրան Մախսուդյանը խոսքն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքով. «Հայրենիքն սկսվում է սահմաններից»։ Կոչ արեց պայքարել, չվախենալ, միասնական լինել և հետևել Նժդեհի խոսքին. «Ժողովուրդներն առանց հայրենասիրության նման են մարմնի առանց հոգու»։ Նաիրի Սարգսյանը նշեց, որ «քաղաքականություն» եզրը մոլորություն է։ Հայաստանում չկա «քաղաքական» ինստիտուտ։ Կա հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունության խնդիր և ռազմական ու տնտեսական բաղադրիչների համադրության հարց։ Այնուհետև ներկայացվեց թշնամի երկրների ռազմավարությունը, ռազմա-կան, տնտեսական մարտահրավերները. «Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հզոր և հարուստ։ Ու սա կարող է լինել շուրջ մեկ տարում»։ Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք՝ սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ՝ իրար ուտելով երկիրը հանձնեցին»։ Վերջում Սրբազանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով վախենում են մասնակցել շարժմանը. «Մի՛ վախեցեք։ Հնարավորություն ունեք սրբագրելու ձեր կոմֆորմիզմը»։ Շարժման անունը վերահաստատվեց. «Տավուշը հանուն հայրենիքի»։ Հետագա քայլերի մասին կարող եք տեղեկանալ սույն էջից»։ Աղբյուրը` «Տավուշը հանուն հայրենիքի» |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
